Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում օգոստոսի 15-ին՝ ժամը 21:00-ին, տեղի կունենա համերգ՝ Բաբաջանյանը Տանիքում, հայտնում է tomsarkgh.am-ը։
Համերգին կմասնակցեն մեներգիչներ Սյուզաննա Մելքոնյանը, Սոնա Ռուբենյանը, Տիգրան Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը: Դաշնակահար՝ Կարեն Անանյան և երաժշտական բենդ:
Կազմակերպիչների տեղեկություններով՝ տոմսի արժեքը 20 000 դրամ է։ Տոմսի արժեքը ներառում է Noa Wines հայկական գինու հյուրասիրություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







