Օգոստոսի 26-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ելույթ կունենա ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարային խումբը։
Ներկայացումն ընդգրկված է օգոստոսի 20-ից 27-ը Հայաստանում անցկացվող ժամանակակից պարերի SUMMEET երրորդ միջազգային ամառային փառատոնի ծրագրում։
Խումբը կներկայացնի հինգ պարային համարներ՝ Noula, 27, Tota Pulchra Es, Sodo և L’esprit: Ներկայացումների պարուսույցը Գասպար Լյուիսն է, ով խումբը հիմնադրել է 2009 թվականին։
Ժամը 19:30-ից սկսած՝ տոմսերի արժեքը՝ 2000-ից 7000 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







