Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

«Հայաստանի հոգին». Emerging Europe պորտալը ներկայացրել է հայոց պատմության և մշակույթի մասին  գրքերի թոփ հնգյակը

«Հայաստանի հոգին». Emerging Europe պորտալը ներկայացրել է հայոց պատմության և մշակույթի մասին  գրքերի թոփ հնգյակը

Emerging Europe պորտալը հինգ գիրք է առանձնացրել՝ ավելին իմանալու համար Հայաստանի և հայերի մասին: «Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է, որը հայտնի է որպես առաջին պետություն, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն 301 թվականին։ Այնուամենայնիվ, Կովկասից դուրս քչերը կարող են հավակնել այս երկրի մասին խորը գիտելիքներ և ըմբռնում ունենալուն»,- նշում է պորտալը։ Գրքերը բացահայտում են Հայոց ցեղասպանության թեման և «հանդիսանում են հայ ժողովրդի տոկունության, մշակութային ժառանգության և աննկուն ոգու վկայությունը», պարզաբանում է հրատարակությունը։

Քրիս Բոհջալյան. «Ավազե ամրոցի աղջիկները»

Գրքի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ֆոնին։ Պատմությունը երիտասարդ ամերիկացի բուժքույր Էլիզաբեթ Էնդիքոթի մասին է, ով կամավոր օգնում է Սիրիայում հայ փախստականներին։ Քաոսի ու ողբերգության մեջ Էլիզաբեթը ծանոթանում է երիտասարդ հայ ինժեներ Արմենի հետ։ Նրանց սիրո պատմությունը բացահայտվում է նամակների միջոցով՝ ցույց տալով մարդկային ոգու տոկունությունը աներևակայելի սարսափների դիմաց:

Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան քառասուն օրը»

Սա վեպ է՝ հիմնված իրական պատմական իրադարձությունների և իրական հերոսների վրա։ Մինչդեռ Եվրոպայում մոլեգնում է Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքերը սկսում են իրենց հպատակների՝ քրիստոնյա հայերի համակարգված բնաջնջումը։ Օսմանյան բանակի հայ սպա Գաբրիել Բագրադյանը 5000 գյուղացիների առաջնորդում է Մուսա լեռան գագաթը, որտեղ նրանք դիմակայում են թուրքական բանակին։ Քաջության և դիմադրության այս էպիկական պատմությունը հզոր նախազգուշացում է ռասիզմի դեմ:

Փիթեր Բալաքյան. «Ճակատագրի սև շունը»

Հուշեր, որոնք խորանում են Հայոց ցեղասպանության ժառանգության մեջ. Բալաքյանը բացահայտում է իր ընտանիքի պատմությունն ու այն սարսափները, որոնք պատուհասել են հայ ժողովրդին։ Հեղինակը միահյուսում է իր ընտանիքի պատմությունը հին մերձավորարևելյան ավանդույթների և ամերիկյան փոփ մշակույթի հակադրությանը։ Այն ցույց է տալիս ողբերգությունից տուժած մարդկանց տոկունությունն ու ուժը։

Եվա Մակիս. «Նամակներ համեմունքների տուփից»

Վեպ, որտեղ անցյալը միահյուսվում է ներկային։ Կատերինան Մարիամ տատիկից ժառանգել է անուշահոտ համեմունքների տուփ, որտեղ կան նամակներ և հայերեն գրված օրագիր։ Կատերինան իմանում է, թե ինչպես է Մարիամը անցել Հայոց ցեղասպանության և իր հետագա աքսորի միջով: 1915-ի Թուրքիայի և 1985-ի Հունաստանի ֆոնի վրա այս գիրքը վկայում է հիշողության, ինքնության և ամուր ընտանեկան կապերի ուժի մասին:

Քրիստինա Մարանչի. Հայաստանի արվեստը

Մարանչին խորանում է հայ կերպարվեստի հարուստ պատմության և մշակութային նշանակության մեջ: Գիրքն ընթերցողներին տանում է ժամանակի միջով` Հայաստանում գեղարվեստական արտահայտման ամենավաղ վկայություններից մինչև մեր օրերը: Մարանչին հմտորեն ուսումնասիրում է արվեստի տարբեր ձևեր, ներառյալ ճարտարապետությունը, քանդակը, գեղանկարչությունը և ձեռագրերի նկարազարդումը, ընթերցողներին տալով հայկական գեղարվեստական ավանդույթների վերաբերյալ համապարփակ պատկերացում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+