Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Կապանում և Երևանում ելույթ կունենա ֆրանսիացի ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն

Կապանում և Երևանում ելույթ կունենա ֆրանսիացի ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Լսի՛ր»‎ մարզային համերգաշարը, որի շրջանակում Հայաստանում է ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն (Ֆրանսիա), հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Նշվում է, որ հուլիսի 28-ին՝ ժամը 14:00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Վանսան Ռուայեն վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների համար։ Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին, երաժիշտը հանդես կգա մենահամերգով։ Հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա արտիստի երևանյան համերգը։

Գերատեսչությունից հայտում են, որ ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկի կատարմամբ այդ օրը տեղի կունենա 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներ Ջիաչինտո Շելսիի և Հորացիու Ռադուլեսկուի չորս բարդագույն ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայաստանի չորս մարզում իրականացնում է միջազգային համերգաշար՝ անվանի երաժիշտների մասնակցությամբ։

Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզում հյուրընկալվել են աշխարհահռչակ երաժիշտներ Ալեքսեյ Լյուբիմովը (դաշնակահար, Ռուսաստան), Մարկո Շևարլիչը (ակորդեոնահար, Սերբիա), Մարկուս Շտոկհաուզենը (շեփորահար, Գերմանիա), Վենսան Ռուայեն (ալտահար, Ֆրանսիա)։ Համերգներից բացի՝ անցկացվել են նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+