Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

SUMMEET. Ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսին

SUMMEET. Ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսին

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։

Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։

Օգոստոսի 24-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «The Cube Untold» (պարուսույց՝ Իգոր Կիրով, Մակեդոնիա) ներկայացումները։

Օգոստոսի 25-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Ֆրանսիայից Wang Ramirez Company-ն կներկայացնի We Are Monchichi ներկայացումը (պարուսույցներ՝ Հոնջի Վանգ և Սեբաստիեն Ռամիրես)։

Օգոստոսի 26-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարախումբը կներկայացնի 5 վառ պարային բեմադրություններ՝ Noula-ն, 27-ը, Tota Pulchra Es-ը, Sodo-ն և L’esprit-ը (պարուսույց՝ Գասպար Լյուիս):

Մասնագետներին և բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաև վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ։

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase ծրագրին, որտեղ ցուցադրվելու են հայ պարուսույցների և ժամանակակից պարերի ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ: Փառատոնի ավարտը կազդարարվի հայկական Showcase Gala-ով:

Փառատոնի հիմնական առաքելությունն է զարգացնել ժամանակակից պարարվեստի ոլորտը Հայաստանում, ստեղծել հաղորդակցության հարթակ Հայաստանի և աշխարհի ժամանակակից պարի ներկայացուցիչների միջև, հայ հանդիսատեսին սուզել պրոֆեսիոնալ ժամանակակիցի մինչ այժմ անծանոթ աշխարհում:

Փառատոնի նպատակներից մեկը Հայաստանում ժամանակակից պարի ոլորտի ստեղծագործողներին՝ պարողներ, պարուսույցներ, զարգացման հարթակ ծառայելն է։ Փառատոնի նպատակն է նաեւ Հայաստանի տեսանելիության բարձրացումը, ինչը հնարավոր է դառնում միջազգային խոշոր պարային ընկերությունների, հայտնի պարուսույցների եւ քննադատների ներկայության շնորհիվ։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+