BBC-ն երկուշաբթի առավոտյան պատմում է Եթովպիայի հայ համայնքի մասին:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեջբերում է հեղինակավոր ամսագրի հոդվածը. «Դեռևս 19-րդ դարում իրենց հարուստ մշակույթն անգամ Արևելյան Աֆրիկա հասցրած հայերի հետքը մինչ այսօր մասունքի պես պահպանվում է: Թեև Եթովպիայի հայ համայնքը հիմա շատ սակավաթիվ է՝ մոտ 100 հոգի, և հայկական եկեղեցին էլ հազվադեպ է բացվում, միևնույն է, այստեղ հիշում են, որ ժամանակին երկրի լավագույն բժիշկները, գործարարներն ու դերձակները հայեր են եղել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







