Ջասթին Բիբերը կոտրել է Էլվիս Փրեսլիի ռեկորդը ամերիկյան երաժշտական չարտերում։
Կանադացի 25-ամյա R&B փոփ երգիչ Ջասթին Բիբերը դարձել է ամենաերիտասարդ կատարողը, ում յոթ ալբոմները գրավել են առաջին հորիզոնականը ամերիկյան հիթ-շքերթներում՝ կոտրելով Էլվիս Փրեսլիի 59-ամյա ռեկորդը, հայտնում է The Guardian- ը:
Դեռևս 1961թ-ին Էլվիս Փրեսլիի յոթերորդ սկավառակը՝ «Blue Hawaii», առաջին տեղում էր չարտում այն դեպքում, երբ Ռոք-ն-Ռոլի արքա է եղել ընդամենը 26 տարի:
Բիբերը առաջին անգամ գլխավորել է աղյուսակը 2010թ-ին՝ 16 տարեկան հասակում, իր My World 2.0 դեբյուտային ալբոմով: Նրա հաջորդ չորս ալբոմները և երեք ռեմիքսներից, ինչպես նաև ձայնային ալբոմներից երկուսը նույնպես նվաճել են առաջին հորիզոնականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







