Անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյանը (Պոնչ) և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյանը (Տոմա) ստացել են հարսանեկան հանդիսություն վարելու առաջարկ, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը՝ նշելով, որ կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն։
ՊԵԿ-ը նշում է, որ նրանք չեն պահպանել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին վերը նշված դերասանները նախաձեռնել էին Քայլերթ հանուն կյանքի ճանապարհի. հայտնի դերասանների նախաձեռնությունը։ Նրանք նշել էին, որ դա քաղաքական ակցիա չէ, այլ փորձ է օգնել արցախցիներին, որոնք ներկա պահին շրջափակման մեջ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







