Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար, որը կգոհացնի երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին ու տարիքային տարբեր խմբերին:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կսպասեն Ֆրենկ Սինատրայի երգերի սիրահարներին: «Ամանորը՝ Սինատրայի երգերով» խորագրով համերգին, Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ, կհնչեն Ֆրենկ Սինատրայի սիրված հիթերը: Դիրիժորի վահանակի մոտ կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է այս համերգի նկատմամբ և բոլոր տոմսերը վաղուց սպառված են, համերգը կկրկնվի նաև հունվարի 14-ին և 15-ին:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իր դռները կբացի երեխաների առջև: Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: Հեքաթասացի դերում հանդես կգա մանուկների սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանը, դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան:

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածեն վիեննական պարահանդեսային երաժշտության հնչյունները: Մուտքից սկսած՝ հանդիսատեսին կդիմավորեն պարահանդեսային պարային զույգերը: Դահլիճում, «Վիեննա Գալա» խորագրով համերգային ծրագրում, կհնչեն Յոհան Շտրաուսի վալսերն ու պոլկաները, ինչպես նաև նախերգանքներ, հայտնի արիաներ ու դուետներ Կալմանի օպերետներից: Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան և Հովհաննես Անդրեասյան, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+