Պոմպեյում վերականգնման 40 տարվա համառ աշխատանքից հետո երեք հնագիտական հրաշքներ վերաբացվեցին հասարակության առջև: Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ հղում անելով Artnet-ին:
Խոսքը գնում է երեք ընտանեկան առանձնատների մասին՝ «Այգու տուն»(House of the Orchard), «Սիրահարների տուն» (House of Lovers) և ««Եվրոպա» Նավի տուն» (House of Ship Europe):
Այս հնաոճ շինությունները անվանվել են ըստ իրենց պատերը զարդարող գեղատեսիլ որմնանկարների թեմատիկ ուղղության: Այս որմնանկարների շնորհիվ կարող ենք պատկերացում կազմել հին հռոմեացիների առօրյա կյանքի մասին, պարզաբանում է հրատարակությունը:
Այսպիսով, «Այգու տան» մեջ կան պատկերազարդված բազմաթիվ պտղատու ծառեր և կենդանիներ: Հնէաբանները մասնակիորեն պեղել են տունը դեռևս 1913թ.-ին, բայց միայն 1951թ-ին էր հնարավոր այն ամբողջությամբ ազատել հրաբխային մոխրից և հողի դարավոր շերտից:
«Սիրահարների տունը» այդպես կոչվեց որմնանկարներից մեկի վրա գրված գրության պատճառով.« Սիրահարները, ինչպես մեղուները, վարում են մեղրի նման քաղցր կյանք»(Amantes, ut apes, vitamin melitam exigunt): Այս շենքը խորհրդանշում էր գոյություն ունեցող միակ հնագույն քաղաքը, որը պեղվել է 1933թ-ին, բայց 1980թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խիստ վնասեց այն, և այնտեղ մուտք գործելը դարձավ վտանգավոր:
«Նավի տան» պատին, որը հողից և մոխրից ազատվեց 1951-ից 1975 թվականներին, պատկերված է նավերի մեջ գտնվող «Եվրոպա» բեռնատար նավը:
Այս երեք տների բացահայտմամբ ավարտվեց «Մեծ Պոմպեյ» եվրոպական նախագիծը (Great Pompeii), որը Եվրամիությունը մեկնարկել է 2014 թվականին: Վերականգնողական աշխատանքների համար ԵՄ-ն ընդհանուր առմամբ ծախսել է 105 միլիոն եվրո: 2010թ-ին այցելուների համար բացվեցին հնագույն քաղաքի տարածքի ավելի քան 15% -ը և 60 տներից 10-ը, այսօր այցելուների համար հասանելի է մոտ 30 տուն և հին հռոմեական Պոմպեյ քաղաքի մոտ 70%-ը, որը ավերվել էր մ.թ. 79-թ-ին Վեսուվիուսի ժայթքումից:









© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







