Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:14

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբն արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակին

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբն արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակին

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը և տնօրեն Ալգիմանտաս Տրեյկաուսկասը արժանացել են «Ոսկե սկավառակ» մրցանակին՝ արտիստական բարձր մակարդակի և 2022 թվականին ցուցաբերած ակտիվ երաժշտական գործունեության համար։

«Ոսկե սկավառակը» Լիտվայի Երաժիշտների միության կողմից սահմանված գլխավոր մրցանակն է, որն ավելի քան  20 տարի է տրվում է տարվա լավագույն երաժիշտներին չորս տարբեր անվանակարգերում։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։ Մաեստրո Կ․ Օրբելյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը զարգացման նոր շունչ ստացավ՝ տեղի ունեցան մի շարք արտասահմանյան նախադեպը չունեցող հյուրախաղեր, տասնյակ մեծածավալ համերգային նախագծեր ու օպերային փառատոներ իրականացվեցին, մեկը մյուսին հաջորդեցին նոր օպերաների և բալետային ներկայացումների պրեմիերաները։ Այսօր էլ մաեստրո Օրբելյանն ակտիվորեն համագործակցում է հայազգի արտիստների հետ՝ աջակցելով նրանց մասնագիտական գործունեությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+