Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

«Շատ արվեստ» խորագրով համերգին ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից

«Շատ արվեստ» խորագրով համերգին ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից

 Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շատ արվեստ» խորագրով համերգը։ Համերգը կազմակերպել են Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը և Քալաշյան պարարվեստի դպրոցը։

Երաժշտական, պարային համարներ, յուրահատուկ բեմադրություններ, հատուկ հյուրեր։ Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի (քոլեջի տնօրեն` ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյան) և Քալաշյան պարարվեստի դպրոցի (դպրոցի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան) սաները, ինչպես նաև «Կադանս» անսամբլը: Ընդ որում՝ դպրոցի սաները պարային համարները կներկայացնեն քոլեջի նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարումների ներքո։

«Իրականացվել է ահռելի ստեղծագործական և կազմակերպչական աշխատանք։ Որպեսզի պատկերացնեք մասշտաբները՝ նշենք, որ համերգին միևնույն բեմում ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից։ Հասկանալի է, որ մեկ նախագծի շուրջ այդքան մարդ միավորելը այդքան էլ դյուրին չէ, սակայն վստահ ենք, որ երկու ուսումնական հաստատությունների սաները լավագույնս հանդես կգան՝ հանդիսատեսին ներկայացնելով «Շատ արվեստ»։ Եվ որքան էլ որակը ծավալի մեջ չէ, միևնույնն է արվեստի շատը չի լինում…»,-նշում է համերգի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ասատուր Քալաշյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+