Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Բրեստի կինոփառատոնը մեծությամբ երկրորդ ֆրանսիական և եվրոպական կարճամետրաժ կինոփառատոնն է, որն ամեն տարի անցկացվում է նոյեմբերին։ Պետական ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Գյուղը որ կանգնի» ֆիլմի սցենարիստը ևս Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինջովան (Բելգիա)։
Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







