Տոներն են մոտենում, և Ամանորին ընդառաջ հայ հանդիսատեսին սպասում է յուրահատուկ համերգային ծրագիր:
Բոլոր ժամանակների և սերունդների կողմից սիրված Ֆրենկ Սինատրայի հիթային երգերը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ին, կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Համերգային երեկոն լեցուն է լինելու ամանորյա տրամադրությամբ և անակնկալներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







