Netflix-ը ներկայացրել է դերասանուհի Լինդսի Լոհանի՝ «Jingle Bell Rock» երգի «cover» տարբերակը, որը Լոհանը կատարել է 2004 թվականին «Անպիտան աղջիկներ» կատակերգությունում: Այս մասին հայտնում է Film.ru-ն:
«Jingle Bell Rock» երգի «cover» տարբերակի թողարկումը նվիրված է Netflix-ի՝ «Սիրահարվել Սուրբ Ծնունդին» տոնական կատակերգության սպասվելիք պրեմիերային, որը կկայանա նոյեմբերի 10-ին: Լոհանը ֆիլմում հարուստ ժառանգորդ է, որը դահուկներով ձորից ընկնելուց հետո կորցնում է հիշողությունը։
Ֆիլմը Լինսդիի լիարժեք վերադարձը կլինի էկրաններ՝ ալկոհոլից ու թմրամիջոցներից կախվածության երկարատև բուժումից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







