Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Queen-ի հանրահայտ կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է

Queen-ի հանրահայտ կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է

Լեգենդար «Queen» խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ով Հայաստանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, նախօրեին զրուցել է լրագրողների հետ: Նա պատմել է, որ 88 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր շատ մտահոգ է եղել Հայաստանի խնդիրներով: Երաժշտի խոսքով՝ եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ցանկացել է գալ Հայաստան. այդ երազանքն այժմ իրականություն է:

Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ Բրայանը պատասխանել է նաև հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելու մասին հարցին, ինչը կայացել է Գարիկ Իսրայելյանի միջոցով:

«Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այժմ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»:

Խոսելով Տավուշի երգչախմբի հետ համատեղ ելույթի մասին, ինչն առաջիկայում տեղի կունենա STARMUS-ի շրջանակում, կիթառահարն ասել է, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չի համարել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ:

«Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքի… զգայական դաշտի մասին է ավելի շատ։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է, որովհետև մենք կփորձենք տալ այդ զգայական էմոցիան»:

Պատասխանելով աշխարհն ավելի լավ դարձնելու մասին հարցին, երաժիշտն անկեղծանում է. իր կարծիքով այն գնում է սխալ ուղղությամբ։  «Իհարկե,  իմ տեսակետը  կարող է տարբերվել, բայց պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին»,- ասել է Մեյը՝ ընդգծելով, որ այն ամենն, ինչ մարդկությունն անում է  երկրի մոլորակի հետ, վատ ազդեցություն է թողնում հենց իր՝ մարդկության վրա։

Նա համոզված է, որ պետք է սկսել ինչ որ կետից, պետք է փոխենք ինքներս մեզ: Եվ այդ դեպքում կունենանք ավելի լավ աշխարհ բոլորի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+