Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:11

«Ուրվական» փառատոնը մշակույթը տանում է մարզեր

«Ուրվական» փառատոնը մշակույթը տանում է մարզեր

«Ուրվական» փառատոնը, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը, այս տարի կազմակերպվում է մայրաքաղաքից դուրս։ Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:

Այն այս անգամ տեղի է ունենալու Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը՝ այդպիսով նպաստելով մշակութային իրադարձությունների իրականացմանը նաև մարզերում և խթանելով նաև մարզային կյանքի զարգացումն ու ակտիվացումը։

Կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը մոդեռնիստական ճարտարապետական համալիր է, որը տեղակայված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գեղատեսիլ լեռնային անտառների մեջ:

«Այս վայրը մեծ նշանակություն ունի մեր ողջ թիմի համար. 2019-ին հենց այստեղ ոգեշնչվեցինք և հաստատ որոշեցինք, ինչ էլ որ լինի, հաջորդ Ուրվականը տեղի կունենա այստեղ: Պատմականորեն շատ կախարդանքներ են կատարվել այս վայրում նախկինում, և ավելին կլինի հիմա »,- նշում են փառատոնի կազմակերպիչները։

Տասնամյակներ առաջ լինելով ժամանակից՝ հայ կոմպոզիտորների միությունը Դիլիջանի խորհրդային շրջանի այս շքեղ նստավայրը տրամադրել է Դմիտրի Շոստակովիչին, Բենջամին Բրիտտենին, Մստիսլավ Ռոստրոպովիչին, Ռոդիոն Շչեդրինին և Էդվարդ Միրզոյանին: Բոլորն այստեղ ոչ միայն գրում էին իրենց երաժշտական ստեղծագործությունները, այլև խաղում ֆուտբոլ, հիանում լեռնային որոտներով և գիշերային զրույցներ վարում գաղտնի բարում:

«Չնայած նրան, որ այս վայրը ժամանակին հյուրընկալել է 20-րդ դարի նշանավոր երաժիշտներին, այսօր հայկական մոդեռնիզմի այս զարմանահրաշ օրինակը պայքարում է և՛ ֆունկցիոնալ, և՛ կոնցեպտուալ գոյատևման համար: Այս տարի Ուրվական փառատոնի թիմը կփորձի վերակենդանացնել ենթակառուցվածքները և պատշաճ կերպով ցուցադրել նրա ուժը, խորությունն ու գեղեցկությունը »,- հավելում են «Ուրվականի» կազմակերպիչները։

Համալիրն ինքնին վարդագույն տուֆից քոթեջների խումբ է: Ընդարձակ համերգասրահով, ռեստորանով և բացօթյա լողավազանով Կոմպոզիտորների միության քոթեջները ստեղծում են մի ապաստարան, որն ամբողջովին թաքնված է արտաքին աղմուկից և իրադարձություններից: Նրանցից յուրաքանչյուրն ունի դաշնամուր և իր ուրույն ոճը, որտեղ կարելի է մեկուսանալ մտորելու համար: Կազմակերպիչները վստահ են՝ Կոմպոզիտորների միությունն անխուսափելիորեն կոգեշնչի, որպեսզի փառատոնն իրականացվի լավագույն կերպով:

Իսկ Բեթհովենի անվան համերգասրահում կկայանա Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։

Նշենք, որ 2019-ին հիմնադրված փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Երևանում՝ առաջին իսկ տարում դառնալով տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Ուրվականը պարզապես մշակութային փառատոն չէ, այն իր առանցքում է պահում նաև քաղաքական, սոցիալական և բնապահպանական հարցերն ու խնդիրները։ Փառատոնի շրջանակում կիրականացվեն նաև կրթական լաբեր, աշխատարաններ և կլոր սեղան-քննարկումներ։

Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն․ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, ընդհատակյա ռեփ և այլն։

Փառատոնի կազմակերպիչները լիահույս են, որ սեպտեմբերին Դիլիջանում մեծ զբոսաշրջային հոսք կլինի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+