Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ժամանակին իր պարային խմբի քասթինգից հեռացրել է Կույսի կենդանակերպի նշանի տակ ծնված թեկնածուներին։ Այս մասին հայտնում է Billboard-ը՝ հղում կատարելով Glee հեռուստասերիալի հայտնի երգչուհի և պարուհի Հիզեր Մորիսին։
Նա պատմել է, որ պարուհիներ էին փնտրում Լոպեսի հյուրախաղերից մեկի համար։ Նրա խոսքով՝ Ջենիֆերը մտել էստուդիա և ասել. «Շնորհակալ եմ, լավ եք աշխատել: Կույսեր կա՞ն այստեղ, կարո՞ղ եք ձեր ձեռքերը վեր բարձրացնել», որից հետո Ջեյ Լոն շնորհակալություն է հայտնել իրենց Կույս անվանողներին, և նրանց հրաժեշտ է տվել։
Billboard-ը հավելում է, որ Ջեյ Լոյի նախկին ամուսին Մարկ Էնթոնին ծնվել է Կույս նշանի տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







