Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:33

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ելենա Տարոսյանը։

«Մենք ուրախ ենք «Սիրիուսում» հյուրընկալել արտասահմանյան արտիստների։ Դա նպաստում է պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու փոխադարձ մշակութային շփումներին։ Հայաստանն ինքնատիպ, հրաշալի երկիր է՝ աներևակայելի հարուստ մշակույթով, որտեղ արտացոլված են նրա հնագույն պատմությունն ու ավանդույթները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես այդ մշակույթի լավագույն կրող ու տարածող, կօգնի մեր ունկնդիրներին ծանոթանալու այդ յուրահատուկ երկրի հետ»,- նշել է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրայը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

«Ինձ համար կարևոր է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիրիուս» երաժշտական փառատոնի շրջանակում։ Հատկանշական է, որ Պյոտր Չայկովսկու ստեղծագործության հետ ներկայացնելու ենք նաև հայ մեծ կոմպոզիտորների գործերը՝ այդպիսով ամրապնդելով երկու երկրների բազմադարյա մշակութային բարեկամությունն ու նպաստելով Հայաստանից դուրս հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը»,- ընդգծել է Հարություն Արզումանյանը։

Նշենք, որ «Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու երկրորդ անգամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+