Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իր անդամների հետ միասին, մասնակցեց Գյումրիի Իլյուզիաների թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։
«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երևույթները հանդիպում են միաժամանակ։ Վստահ ենք, շատ շուտով թանգարանը կդառնա Գյումրիի այցեքարտերից մեկը և կզբաղեցնի իր տեղը քաղաքի պարտադիր այցելելու վայրերի ցանկում»,- բացմանն իր ելույթում նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







