• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 07:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պրոֆեսիոնալ զբոսավարները Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումն անընդունելի են համարում

Մշակույթ,
09 Հուլիս 2022 22:41
ShareShareShare
Պրոֆեսիոնալ զբոսավարները Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումն անընդունելի են համարում
telegram

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։

Այս մասին ասվում է պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի տարածած հայտարարությունում:

«Հարգելի՛ ՀՀ կառավարություն, Հարգելի՛ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, Հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 7-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ստացված նախնական դրական արձագանքը Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը, ինչպես նաև այն փաստը, որ առանց համապատասխան մասնագիտական խմբերի եզրակացությունների և ՀՀ կառավարության կողմից վերջնական որոշման այսօր Հատիս լեռան վրա արձանի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել՝ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան, որպես զբոսաշրջության և զբոսաշրջիկների հետ անմիջական կապի մեջ գտնվող, զբոսավարների միավորող կազմակերպություն, հարկ է համարում անարձագանք չթողնել այս հարցը։

Վերը նշված նիստի ընթացքում բարձրաձայնվեց այն միտքը, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Որպես զբոսաշրջության ոլորտը ներկայացնող կազմակերպություն, ցանկանում ենք հակադարձել այս պնդմանը մի քանի պարզ փաստարկներով։

Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, ներկայանում է զբոսաշրջային շուկայում տարբեր պրոդուկտներով՝ առաջարկելով մշակութային, արշավային, արկածային, էկո, էքստրիմ, գաստրո և այլ զբոսաշրջության տեսակներ։ Այս արձանի տեղադրումը հակասելու և խոչընդոտելու է առնվազն առաջին երեքի զարգացմանը։

Մշակութային զբոսաշրջությունը ներառում է իր մեջ պատմական, կրոնական և մշակութային ճյուղերը։ Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչներ՝ զբոսաշրջության ոլորտում մենք տարիներ շարունակ ներկայացրել ենք զբոսաշրջիկներին Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներն ու պատմությունը, և այլ փաստերի հետ մեկտեղ, ներկայացրել և ներկայացնում ենք նաև սրբադասվածներին պատկերող արձանիկների և արձանների բացակայության հանգամանքը մեր եկեղեցիներում։

Իր ակունքներից սկսած Հայ Առաքելական Եկեղեցին երբևէ չի պատկերել արձանների տեսքով եկեղեցու սրբերին, այդպիսով տարբերվելով շատ եկեղեցիներից, մասնավորապես՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուց՝ ստեղծելով իր յուրօրինակ և անկրկնելի ավանդույթները, բնորոշ գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը։
Տվյալ արձանի տեղադրումը պարզապես հակադրվում է այդ բոլոր գաղափարներին, հակասում մինչ այժմ գոյություն ունեցող պատկերացումներին հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին, որն իր եկեղեցու անբաժան մասն է, իր հերթին էլ եկեղեցին՝ մեր մշակույթի և պատմության անբաժան մասը։ Սրա հետ մեկտեղ, ստացվում է, որ մինչ այսօր մեր կողմից ներկայացվող վերը նշված դրույթներն այլևս չեն համապատասխանելու իրականությանը։

Արշավային զբոսաշրջության համար Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա, նշանակելու է այդ արշավային ուղղությունը կորցնել, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե արձանի տեղադրումից հետո ինչ «պաշտամունքային» նշանակություն է ձեռք բերելու այն՝ դառնալով ներքին տուրիզմի կողմից ամենաայցելվող վայրը, վերածելով տարածքը առևտրի, ավտոկայանատեղիի, հանգստյան գոտիների և այլ տհաճ երևույթների, ինչպես դա տեսել ենք բազմիցս այլ հուշարձանների տարածքում։

Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ նոր պաշտամունքային վայրը որևէ աղերս չի ունենալու մեր մշակույթի և ավանդույթների հետ։ Միակ հետևանքը կլինի վերացնել այդ արշավային ուղղության հասանելիությունը, բնապատկերը, Հատիս լեռան էկոհամակարգը։ Եվս մեկ հանգամանք, որը հուսով ենք պատշաճ կներկայացվի ձեզ լիազորված մարմինների կողմից, Հատիս լեռան պատմամշակութային արդեն բացահայտված և դեռ չբացահայտված հուշարձաններն են։ Ինչպես գիտենք, Հատիս լեռան տարբեր հատվածներում առկա են մոտ 20 պատմահնագիտական վայրեր և կոթողներ։ Ի՞նչ է լինելու այդ վայրերի հետ այս լայնամասշտաբ շինարարական աշխատանքների արդյունքում։

Այս հարցի լուսաբանումը, իրենից բխող բոլոր վտանգներով, թողնում ենք մասնագետներին։ Եվ զբոսաշրջության վերաբերյալ թերևս վերջին ու գլխավոր հարցը։ Որտե՞ղ են համապատասխան հաշվարկները, որ տվյալ արձանը զբոսաշրջային նոր և որակյալ հոսքերի արդյունք է գրանցելու։

Այո՛, այստեղ տեղին է հենց որակյալ հոսքերի մասին խոսելը։ Զբոսաշրջությունը միայն օգուտ չէ, որ բերում է։ Մասսայական տուրիզմի տարբեր վայրերում զբոսաշրջության հասցրած վնասների մասին տեղեկատվություն հնարավոր է գտնել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարբեր տարիների զեկույցներում։ Իհարկե, մյուս կողմից արդեն բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես անհատական նախաձեռնության շնորհիվ Հայաստանում իրապես խթանվել է զբոսաշրջությունը, այդպիսի վառ օրինակներ են Տաթևեր ճոպանուղին, Խնձորեսկի կամուրջը և այլն։

Զբոսաշրջությունը չի կարող գոյություն ունենալ շինծու, իրականությանը չհամապատասխանող, ժողովրդի կողմից չընդունվող կաղապարներում։ Ի վերջո զբոսաշրջիկը գալիս է տեսնելու և զգալու իրական կյանքը։ Եվ ինչքանո՞վ է համահունչ լինելու նրա համար տեսնել Հիսուսի հսկայական արձանը լեռան գագաթին մի երկրում, որտեղ նույնիսկ փոքրիկ արձաններ գոյություն չունեն եկեղեցիներում։ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։ Խնդրում և պահանջում ենք դադարեցնե՛լ այս ապազգային, հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը։ Հարգանքներով՝ ՊԶՀԱ վարչություն»։

telegram
Tags: Հիսուս Քրիստոսի արձանՊրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա

Հարակից հրապարակումներ

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54

Երևանում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի ցուցադրությունը, որն ուսումնասիրում է հայ կանանց երեք սերունդների փորձառությունն ու նրանց դերը...

Պուտինը շնորհավորել է երգչուհի և դերասանուհի Ռոքսանա Բաբայանին հոբելյանի առթիվ

Պուտինը շնորհավորել է երգչուհի և դերասանուհի Ռոքսանա Բաբայանին հոբելյանի առթիվ

30 Մայիս 2026 19:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է փոփ երգչուհի, դերասանուհի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանին տարեդարձի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ...

Մոնտեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշարձանը մրցանակի է արժանացել

Մոնտեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշարձանը մրցանակի է արժանացել

30 Մայիս 2026 15:21

Մոնտեբելլոյում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանն արժանացել է Կալիֆոռնիայի պահպանման հիմնադրամի 2026 թվականի պահպանման դիզայնի մրցանակին՝ մշակութային ժառանգության և ոչ նյութական...

Максим Фадеев выпустил песню «Армения» в дуэте с Арманом Оганесяном

Մաքսիմ Ֆադեևը թողարկել է «Արմենիա» երգը՝ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգով

30 Մայիս 2026 13:01

Հայաստանի Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել «Արմենիա» երգի պրեմիերան։ Այն ձայնագրել է ռուս կոմպոզիտոր, երգիչ-երգահան և պրոդյուսեր Մաքսիմ...

Կարապետյանը հայտնել է մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագրի մասին

Կարապետյանը հայտնել է մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագրի մասին

29 Մայիս 2026 20:58

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախապատրաստման մասին։ Այս...

Մատենադարանում Արտաշատի ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկ ցուցադրություն է բացվել

Մատենադարանում Արտաշատի ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկ ցուցադրություն է բացվել

29 Մայիս 2026 15:49

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկ ցուցադրություն է բացվել Մատենադարանում, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջից։...

Load More
Xosum
  • Լուրեր
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Քաղաքականություն

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51

Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կրկին սպառնացել է...

Read moreDetails
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)
Քաղաքականություն

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ