Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

«Ռոքը օպերայում» փառատոնում կցուցադրվեն ամերիկյան ռոք և փոփ ամենահայտնի շոուները

«Ռոքը օպերայում» փառատոնում կցուցադրվեն ամերիկյան ռոք և փոփ ամենահայտնի շոուները

«Ռոքը օպերայում» առաջին միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի ստեղծման 90-ամյակին։ Թատրոնի հայտնի բեմում կներկայացվեն նոր երաժշտական ժանրեր։

2022 թվականի նոյեմբերի 19-ին և 20-ին կցուցադրվեն միանգամից երկու համաշխարհային մասշտաբի շոուներ՝ Queen խմբի և ռոքի լավագույն հիթերը:

Queen, Deep Purple, Scorpions, Aerosmith, Rolling Stones, Europe, Led Zeppelin խմբերի հավերժական հիթերը կկատարեն Շվեդիայից և Իտալիայից ժամանած հայտնի ռոք վոկալիստները՝ համակցված սիմֆոնիկ նվագախմբի հզոր ձայնի և բեք-վոկալի հետ, որը կղեկավարի Իտալիայից ժամանած դիրիժոր:

Queen the Best համերգը կներկայացնի ոչ միայն ամենահայտնի հիթերը, ինչպիսիք են Bohemian Rhapsody; We are the Champions, Don’t Stop Me Now, We Will Rock You, Show Must Go On, նաև բոլոր երգերը լեգենդար «Բարսելոնա» ալբոմից։

«Ռոքը օպերայում» միջազգային երաժշտական փառատոնը նախատեսվում է անցկացնել ամեն տարի։
Փառատոնների ընթացքում կցուցադրվեն ամերիկյան ռոք և փոփ ասպարեզի ամենահայտնի շոուները, ինչպիսիք են «ABBA Gold Hits», «Golden Hits of San-Remo», «Whitney Houston Show», «Golden Hits of Rock», «Queen the Best»՝ եվրոպական ամենահայտնի կատարողների մասնակցությամբ։

Այս շոուները երկար տարիներ մեծ հաջողությամբ անցկացվում են Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և Ռուսաստանում, իսկ այժմ Հայաստանում՝ միայն «Ռոքը օպերայում» փառատոնների շրջանակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+