Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Լույս է տեսել «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը

Լույս է տեսել «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը:

Գիրքն ընթերցողին հիշեցնում է քաղաքի բույրերը, համերը, գույները, մարդկանց, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Այն պատմում է խորհրդային ժամանակների և մեր օրերի երևանցու մասին:

Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ստեղծած պատումն ընթերցողների շրջանում հարուցում է ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք. և այդ ամենը՝ սահուն հեգնանքով։

Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ Լուսինե Հովհաննիսյանը տեքստում գործածում է հետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմնի Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։

«Լուսինե Հովհաննիսյանը վավերագրական գրականության ժանրում ստեղծագործող լավագույն հեղինակներից է։ Նա կարողանում է ճշգրտորեն արձանագրել հեռացող ժամանակը»,- այսպես է բնորոշել հեղինակին գրող Տիգրան Պասկևիչյանը։
Հեղինակը տեքստում ամեն ինչ ներկայացրել է սիրով, հոգատարությամբ, խնամքով, ինչպիսին և հերոսների վերաբերմունքն է միմյանց և քաղաքի հանդեպ։

Առաջիկայում նախատեսվում է գրքի շնորհանդեսը: Այն ընթերցողներին հասանելի կլինի մայիսի 20-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+