Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը նշում է 75-ամյա հոբելյանը

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը նշում է 75-ամյա հոբելյանը

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը նշում է 75-ամյա հոբելյանը։ Այս կապակցությամբ նրան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի:

Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես բալետի կատարողական արվեստի դրսևորումներից են»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Խառատյանը ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը` Մաքսիմ Մարտիրոսյանի դասարանը: Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն: Հետագայում ուսանել է պարուսույց Ա.Պուշկինի մոտ` Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում:

1967-90թթ․ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող` շրջագայել է ողջ աշխարհով Մոսկավայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ), «Անտունի» (Անտունի), Ա.Ադանի «Ժիզել» (Կոմս Ալբերտ), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ) և այլն:

Հեղինակել է շուրջ 100 աշխատանք, որոնք տարածվել են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական: 2008թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ եկու բալետ: 2008թ. հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ: 2009թ. Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոնը հրավիրել է նրան դասախոսություն կարդալու և ցուցադրելու դասական պարի շարժումները:

Զբաղվել է նաև գեղանկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակակների, մեդալների: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012թ.` ժողովրդական արտիստի կոչման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+