Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։
Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն կմարմնավորի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։
1959 թվականի համաշխարհային պրեմիերայից հետո «Ձայն մարդկային» մոնոօպերան հնչել է աշխարհի հեղինակավոր բեմերից և միայն վերջերս է հասել հայաստանյան լսարանին։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







