Մարտի 24-ին՝ ժամը 19:30-ին, Երևանում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը։ Այն կկայանա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Համերգային ծրագրում կհնչեն Դյուկ Էլինգտոնի, Կաունտ Բեյսիի, Քուինսի Ջոնսի, Միշել Լեգրանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ ստեղծագործություններ: Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության՝ Բաղրամյան 17 հասցեում գտնվող սրահում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







