ՌԴ-ում կայացած «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակաբաշխությունը հայտարարել է 16-րդ սեզոնի դափնեկիրներին, որոնց կազմում է հայտնվել նաև հայազգի գրող Նարինե Աբգարյանը։
Ընթերցողների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող է դարձել հայազգի Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը։ Այն հաղթել է ընթերցողական քվեարկության անվանակարգում, որն ընթացել է այս տարվա հունիսից։
«Սիմոնը» հուզիչ ու կենդանի պատմություն է: Վեպում Նարինե Աբգարյանն անդրադառնում է բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու իր կերպարին։ «Այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ. կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ է սովորում, ու ինչ էլ լինի հետո, որքան էլ ցավոտ բաժանվեք, պետք է շնորհակալ լինել»,-նշում է Աբգարյանը։ Գրողը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին է գրել:
Նշենք, որ «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Մոսկվայում։
Ամեն տարի կայացող գրական ակադեմիայի ժյուրիի կազմում են ընդգրկվում են հարյուրից ավելի պրոֆեսիոնալ գրականագետներ, մշակույթի գործիչներ, գիտական աշխատողներ, հասարակական և պետական գործիչներ, լրագրողներ, գործարարներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







