Պետական կամերային երաժշտական թատրոնից հայտնում են, որ այլևս թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն լինելու։
«Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և, ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը»,-նշվում է թատրոնի հրապարակման մեջ՝ հավելելով, որ թատրոնի շենքը փոխանցվում է Սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձասենյակ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







