Երեք տարի առաջ այս օրը Շառլ Ազնավուրը սկսեց իր ճամփան դեպի հավերժություն՝ թողնելով մեզ իր հարուստ ժառանգությունը՝ «Ազնավուր» հիմնադրամը, որը շարունակում է նրա մարդասիրական գործունեությունը, հիշեցնում է հիմնադրամը։
«Ազնավուրը թողել է 14 գիրք, որտեղ նրա կյանքի փիլիսոփայությունն ու պատմություններն են, 9 լեզվով կատարված 1400 երգ, 91 երաժշտական ալբոմ, 90 ֆիլմ, բազմաթիվ հարցազրույցներ և համերգներ, որոնք ամեն դիտելիս նորովի ենք բացահայտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







