Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ 48 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն։ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, իր Instagram-ի էջում Հայկոյին ուղղված նամակ է հրապարակել։
«Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես … ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ, քանի որ միայն դու ես հասկանում նրա լեզուն… դու հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դոu էիր կարողանում հաշտեցնել մեզ։ Զանգում էր ինձ ու ասում․
-Ան, անկախ ամեն ինչից, քնքուշ եղիր, համբուրիր նրան։ Հետո զանգահարում էիր Արմանին՝ ասում՝ մայրդ ճիշտ է, գնա ու համբուրիր նրան, որովհետև որպես տղամարդ առաջին քայլը դու պետք է անես։ Չնայած մեր մեջ եղած թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին ենք եղել։ Ոչինչ երբեք չի կիսել մեր հոգիները։ Դու արթնացել ես, զանգահարել ինձ, ես արթնացել եմ, զանգահարել եմ քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգացել ենք, որ աշխարհում ավելի հարազատ չկա և չի կարող լինել, չի կարող լինել որևէ մեկը, ով կիսելու է մեր ուրախությունը կամ ցավը։
Այնպես որ, ոչ ոք չի կարող հասկանալ և զգալ այն ցավը, որն իմ սրտում ընդմիշտ սպի կդառնա։ Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն հույզերը, որոնք դու տվել ես նրան, քանի որ ձեր կապն այլ էր։ Դուք, որպես մեկ ամբողջություն էիք սիրում միմյանց ու կատակում, որ ես նորից խանդում եմ։ Ես ձեր սիրո հանդեպ խանդով ապրեցի ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ․․․ Եթե կարողանայի օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ ոչնչով չկարողացա քեզ օգնել քեզ»,-ասված է նամակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







