Ստորև կանդրադառնանք այդ ոլորտին վերաբերող պետական ընթացիկ ծրագրերին, կուսումնասիրենք մշակույթի ոլորտում 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերը և եզրակացություններկանենք: 2019 թ. ՀՀ կառավարության ծրագրում նշվում է, որ մշակութային քաղաքականությունն ուղղվելու է պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային ծավալուն քարոզչության իրականացմանն ու մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը:
Նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային ենթակառույցների զարգացմանն ու կառավարմանը, միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերն ամփոփված են ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում:
2016 թ. հավանության են արժանացել պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման2016-2020 թթ. ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագիրը ևս ունի մշակութային բաղադրիչ:
2018 թ. նոյեմբերի 22-ին ընդունվել է«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ պետական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացվող ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 15,933,738,600 դրամ: Ոլորտն ամփոփված է 8 ծրագրերում՝
Այժմ քննարկենք դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Կինեմատոգրաֆիայի ծրագրի (815,222,400 դրամ) նպատակը կինոարվեստի և կինոարտադրության զարգացման աջակցությունն է, հայկական ավանդույթների շարունակականության ապահովումը և կինոարվեստի հանրահռչակումը: Որպես վերջնական արդյունք ակնկալվում են կինոարտադրության ընդլայնում և տարածում, հասարակության կինոհաղորդակցության բարելավում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Մշակութային ժառանգության ծրագրի (3,087,738,400 դրամ) նպատակը մշակութային ժառանգության պահպանումն է, օգտագործումը, համալրումը և հանրահռչակումը: Որպես վերջնական արդյունք ակնկալվում են մշակութային ժառանգության շարունակական պահպանում, մշակութային զբոսաշրջության զարգացում և խթանում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Գրքի և գրչության ծրագրի (1,740,276,700 դրամ) նպատակը նպաստելն է գրականության զարգացմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Որպես վերջնական արդյունք ակնկալվում են գրքի և գրական արտադրանքի բազմազանության և հասանելիության ապահովում, ստեղծագործական գործընթացների խթանում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Մշակույթի բնագավառում պետական քաղաքականության մշակման , ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծրագրի (645,254,000 դրամ) նպատակը մշակույթի բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումն է: Որպես վերջնական արդյունք ակնկալվում է մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերի ազդեցության և արդյունավետության բարելավում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Ազգային արխիվի ծրագրի (591,622,100 դրամ) նպատակը ՀՀ ազգային արխիվի հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման, օգտագործման ապահովումն է: Որպես վերջնական արդյունք ակնկալվում է ՀՀ ազգային արխիվի հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման, օգտագործման բարելավում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Արվեստների ծրագրի (8,116,481,900 դրամ) նպատակը նպաստելն է ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը: Որպես վերջնական արդյունք ակնկալվում են մրցունակ արվեստային արտադրանքի ստեղծում, ստեղծագործական գործընթացների խթանում, արվեստի նոր նախագծերի ներդրում և մշակութային կյանքում հասարակության ներգրավում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Մարզերի մշակութային զարգացման ծրագրի (270,771,400 դրամ) նպատակը մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացումն է: Որպես վերջնական արդյունք ակնկալվում է համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքի մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Մշակութային և գեղագիտական դաստիարակության ծրագրի (666,371,700 դրամ) նպատակը երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտումն ու զարգացումն է: Որպես վերջնական արդյունք ակնկալվում են ստեղծագործական ունակությունների ձևավորում և զարգացում: Ծրագրի միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
Եզրակացություններ
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ մշակույթի ոլորտի գերակա ուղղությունն արվեստն է, հետո մշակութային ժառանգության պահպանումը, ապա գրականության զարգացումը՝ ըստ նախատեսված ծախսերի չափի: Սրանք, ինչ խոսք, մշակութային քաղաքականությունը ձևավորող առաջնային ոլորտներն են, բայց պակաս կարևոր չէ նաև մարզերի համաչափ զարգացման խնդիրը:
Մարզերի մշակութային զարգացման ծրագրին 2019 թ. պետբյուջեով հատկացվել են ամենաքիչ ծախսերը: Մեր կարծիքով՝ մարզերում պետք է ներդրվեն ծրագրեր Հայաստանի ամբողջ տարածքում մշակութային կյանքիհավասար և համաչափ զարգացման համար, ինչը երկրում զբոսաշրջության զարգացման կարևոր ուղղություններից կարող է լինել: Մշակույթի ոլորտում մարզերի համաչափ զարգացումը պետք է լինի կառավարության գերակայություններից, և հնարավորինս շատ ներդրումային ծրագրեր պետք է ուղղվեն մարզեր։