Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Ցուլ, Առյուծ Արքա, Աննա․ այս ամառվա լավագույն 10 ֆիլմերը

Ցուլ, Առյուծ Արքա, Աննա․ այս ամառվա լավագույն 10 ֆիլմերը

Եվ այսպես թոփ տասնյակում են հայտնվել ՝

1․ Քեյսի Աֆլեքի «Իմ կյանքի լույսը»

Ֆիլմի սյուժեն հետևյալն է․

Անվերահսկելի համաճարակի արդյունքում երկրի վրա վերացել են գրեթե բոլոր կանայք, իսկ նրանք, ովքեր հրաշքով փրկվել են, բնակեցված են գաղտնի պահպանվող կառույցներում, ովքեր ֆիլմում չեն ցուցադրվում: Հայրը (Քեյսի Աֆլեքի կատարմամբ) և դուստրը (Աննա Պնևսկին) թաքնվում են անտառներում, քանի որ աղջիկը ազատության մեջ մնացած իր սեռի միակ ներկայացուցիչն է։ Հերոսների առջև խնդիր է դրված թաքցնվել ամենուր վխտող տղամարդկանցից։

Ֆիլմը պատկերում է հոր և դստեր միջև փխրուն հարաբերությունների զարգացումը:

2․ Ջոնաթան Լևինի «Ա՛խ, այս զույգը»

Զվարճալի, միանգամայն ֆեմինիստական պատմություն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Շարլոտ Ֆիլդի և ոչ այնքան հաջողակ լրագրող Ֆրեդ Ֆլարսկու անհնար թվացող սիրավեպի մասին: Իրավիճակը ավելի է թեժանում նրանով, որ Շառլոտան Ֆրեդի նախկին դայակն է։ Անսպասելի հանդիպումից հետո Միսս Ֆիլդը վարձում է Ֆրեդին որպես սպիչրայթեր իր աշխատակազմում։ Որոշ ժամանակ անց հերոսների միջև սիրավեպ է սկսվում, ինչը բնականաբար կարող է վնասել ապագա նախագահի կարիերային։

3․ Պեդրո Ալմոդովարի «Ցավն ու փառքը»

Ֆիլմ Ռեժիսորի ստեղծագործական կայացման, մոր հետ ունեցած բարդ հարաբերությունների,անհաջող սիրո պատմությունների, հաջողության և անկման մասին։ Ընդհանուր առմամբ, այն ամենի մասին, ինչը ստեղծագործողին դարձնում է ստեղծագործող։

4․Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Լոս Անջելեսում 1969 թ և շոշափում են ևս մեկ լեգենդար կինեմատոգրաֆիստ ՝ Ռոման Պոլանսկուն: Դերասան Ռիկ Դալտոնն ու նրա դուբլեր Քլիֆ Բութը փորձում են հայտնվել ավելի լուրջ կինոյում և տեղեկություններ ստանում, որ մոտակայքում ապրում է Ռոման Պոլանսկու կինը: Շուտով Պոլանսկու կինը դառնում է Չարլզ Մենսոնի աղանդի զոհը։

Ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Քվենտին Տարանտինոն։

5․Ջոն Ֆավրոյի «Առյուծ Արքա»

Կինոդիտողների շրջանում ամենասպասված ֆիլմերի մեկը Ընդամենը մեկ օրվա ընթացքում ֆիլմի թրեյլերը դիտել է ավելի քան 200 մլն մարդ, այնպես որ ֆիլմի սպասելիության աստիճանը դժվար է գերագնահատել:

Ֆիլմը, ըստ էության, համանուն մուլտֆիլմի վերաէկրանավորումն է։ Դիսնեյ ընկերությունը արդեն իսկ հայտարարել է, որ պահպանելու է մուլտֆիլմի սցենարային հիմնական գծերը։

6․ Լյուկ Բեսոնի «Աննա»

Այս պատմության սկիզբը նմանվում է է ռուս խաբեբա Աննա Սորոկինայի արկածներին. «դեռ վերջերս ռուս հասարակ մոդել, ով կարճ ժամանակում արդեն առնչվում է էլիտայի հետ»:

Իսկ ահա դրա շարունակությունն ավելի շուտ հիշեցնում է BBC-ի «Սպանելով Եվային» հայտնի սերիալի սյուժեին՝ անորսալի ռուս կին-մարդասպան, ով աշխատում է ռուսական մաֆիայի քողի ներքո։

7․ Բորիս Ակոպովի «Ցուլ»

Ֆիլմում պատմվում է ավազակային խմբի՝ «Ցուլ» մականունով լիդեր Անտոնե Բիկովի մասին։ Ֆիլմի էկրանավորումը լեցուն է տասնամյակին բնորոշ բոլոր առանձնահատկություններով ՝ պատերին գորգեր, ծեծկռտուք, օրինազանց ոստիկանություն։

8․ Նիգինա Սայֆուլաևայի «Հավատարմություն»

Սայֆուլլաևան իր հարցազրույցներից մեկում նշում է, որ ցանկացել է այս ֆիլմում պատկերել կյանքի ինտիմ ոլորտը որպես մարդու գոյության բնական ոլորտ, առանց տաբուի, առանց կեղծիքի, առանց զրպարտության:

9․ Պոնա Ջուն-հո «Մակաբույծներ»

Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի արժանացած հարավկորեական առաջին ֆիլմն է։

Կատակերգությու՞ն, դրամա՞, թե՞ տրիլլեր, թերևս ամենաճիշտ բնորոշումը այս ֆիլմի համար «կինեմատոգրաֆիական խառնուրդ ասվածն է», որտեղ ռեժիսորը ֆիլմում ոչ մի գնահատական չի տալիս՝ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով ինքնուրույն որոշել, թե ովքե՞ր են այստեղ «մակաբույծնորը», ովքեր ներխուժել են հարուստ բուրժուայի տուն և ո՞վ է բուրժուան, ով ֆիլմի սցենարի տրամաբանության համաձայն նույնպես «լաց լինել գիտի»։

Կանտեմիր Բալագովի «Դըլդա» ֆիլմը

«Դըլդայում» Կանտեմիրը, ոգեշնչվելով Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքից, պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի հետևանքով խեղված երկու կանանց ճակատագրի և ապրումների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+