20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը մեծ ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում։ Վերջին շրջանում յոգան լայն տարածում է ստացեն նաև Հայաստանում:
Հունիսի 21-ը համարվում է ամառային արևադարձի տարվա ամենաերկար օրը, և այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հնդկաստանի առաջարկով, հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր:
Յոգայի միջազգային օրը նշվում է աշխարհի 192 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
Յոգան ձևավորվել է հինդուիստական կրոնից և ֆիզիկական, հոգեկան, մտավոր վարժությունների հավաքածու է, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը, իսկ վերջում մարդուն հասցնել լուսավորության:
Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ Յոգայի մասին
1. Ամենատարածված թյուր կարծիքն այն է, որը շատերը կարծում են, թե յոգան կրոն է: Իրականում, դա փիլիսոփայության մի աբողջ խումբ է և ֆիզիկական շարժումների ներդաշնակություն, որոնք մարդուն ուղղորդում են հոգևոր և ֆիզիկական ինքնավստահության։
2. Գիտությունը պարզել է, որ յոգան նվազեցնում է անհանգստությունը և բարձրացնում տրամադրությունը:
3. Յոգայով զբաղվելը դարձնում է ավելի ուշադիր ու զարգացնում է ուղեղը:
4. Ամերիկացի զինվորները առավոտյան մարզանքի փոխարեն զբաղվում են յոգայով: Ռուսաստանում յոգան օգտագործում են՝ տիզերագնացներին, փրկարարներին, ջրասույզներին և հետախույզներին պատրաստելու համար:
Այսպիսով Յոգան ճանապարհ է դեպի ազատություն՝ ներդաշնակության միջոցով, որը նպաստում է մարդու մեջ եղած ազատության բացահայտմանը և ճիշտ օգտագործմանը:
Կրակոցներ՝ Խոզնավարի ուղղությամբ, Հռոմի պապի մահը, հայ մարզիկների հաղթանակները․ շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից
Հայաստանում և աշխարհում ապրիլի 21-25-ը տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ ▪️ Ապրիլի 20-ին ադրբեջանական զինուժը կրակել...