Այսօր հայ նշանավոր գրող, քաղաքագետ և փաստաբան Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ ․ Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Գիրգոր Զոհրապը նախնական կրթությունն ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Հոր մահից հետո մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Վարժարանում սովորելու տարիներին Գիրգոր Զոհրապը կատարել է առաջին գրական նախափորձերը ․ գրել է բանաստեղծություններ, շարադրություններ և այլն։
Գիրգոր Զոհրապը վաղ հասակից գրել է բանաստեղծություններ, որոնք լայն արձագանք չեն ստացել։ Պատանի հասակում նա իր ուժերը փորձել նաև արձակի ժանրում ․ ։ 1883 թ ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը, որը նկարագրում է պոլսահայ երիտասարդության կյանքը։
Գրիգոր Զոհրապը հաջողության է հասել արձակի փոքր՝ նորավեպ/ նովելների ժանրում։
Մամուլում տպագրվող նորավեպերը մեծ հետաքրքրություն են առաջ բերում։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը:
Գրիգոր Զոհրապն դաժանորեն սպանվել 1915 թ ․ հուլիսի ա քսորի ճանապարհին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







