Հունիսի 28-ին Ֆրանսիայում աճուրդի կհանվեն ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակների հավաքածուն։ Այս մասին հաղորդում է Le Figaro պարբերականը:
Հայտնի է, որ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեն 1958 թ․ սկսած 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդ Մեսսիա անունով աղջկան, որին հանդիպել է 1958 թ․ և սիրահարվել: Այս նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում:
Այս հավաքածուից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Ընդհանուր առմամբ 118 էջից բաղկացած նամակագրության կարժենա 30 000–40 000 եվրո։
Նշենք, որ Շառլ Ազնավուրն ամուսնացել է 3 անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի, երկրորդ անգամ Էվելին Պլեսիի և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ և ունեցել է 5 երեխա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







