Սանկտ Պետերբուրգի ջազային երաժշտության ֆիլհարմոնիայում տեղի է ունենում «Սպիտակ գիշերվա ռիթմ» XXVI միջազգային փառատոնը, որին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից և Իսրայելից ժամանած ջազմեններ։
Փառատոնի շրջանակներում միջոցառումները կտևեն մինչև հուլիսի 1-ը:
Հյուրերը և մշակութային մայրաքաղաքի բնակիչները կարող են վայելել Գենադի Գոլշտեյնի «Սանկտ Պետերբուրգի Սաքսոֆոններ» նվագախմբի, Կիրիլ Բուբյակինի «Jazz philarmonic orchestra»-ի և Իսրայելի, Ֆրանսիայի և Հայաստանի կոլեկտիվների կատարումները:
Անվանի հյուրերի թվում են ամերիկացի երգչուհի Դենիզ Քինգը, սաքսոֆոնահար Սամի Տիեբոյի ֆրանսիական անսամբլը, ա մերիկյան «Caleb Hawley Band» խումբը:
«Սպիտակ գիշերվա ռիթմ» միջազգային ջազային փառատոնն անցկացվում է Պետերբուրգում 1994թ-ից ի վեր ՝ ջազային երաժշտության պետական ֆիլհարմոնիայի և Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի հետ համատեղ։