Ֆրանսիական Officine Universelle Buly ընկերության հետ համագործակցության արդյունքում Լուվրի թանգարանում պահվող հայտնի կտավներից ութի հիման վրա նոր բույրեր կստեղծվեն , հայտնել է թանգարանը :
Արդյունքում արվեստասերները հնարավորություն կունենան ոչ միայն հիանալու արվեստի այդ գործերով , այլև վայելելու դրանց « բույրը »:
Բույրերից յուրաքանչյուրը կստեղծվի առանձին վարպետի կողմից :
Օծանելիքները վաճառքի կհանվեն Լուվրից ոչ հեռու գտնվող խանութներից մեկում : Դրանք հնարավոր կլինի գնել միայն մինչև 2020 թ . հունվարը :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







