Միջազգային երիտասարդ փոփ-երգիչների «Նոր ալիք 2021» մրցույթում Հայաստանի մասնակից Սարո Գևորգյանը գրավեց առաջին տեղը՝ վաստակելով 267 միավոր:
Գևորգյանը մրցույթի առաջին օրվանից առաջատար էր, մրցույթի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց ժյուրիի առավելագույն գնահատականը:
Նշենք, որ «Նոր ալիք-2021» միջազգային երաժշտական մրցույթը Սոչիում անցկացվում է օգոստոսի 19-25-ը:
Սարո Գևորգյանը ծնվել է Մարտունի քաղաքում (Հայաստան): Նա կրթությունն ու ստեղծագործական փորձը ստացել է «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայում, Երգի պետական թատրոնում և Երևանի մշակույթի պետական քոլեջում, հայտնում է երաժշտական մրցույթի պաշտոնական կայքը:
Մրցույթի կայքում մասնակիցների պորտֆոլիոյի նկարագրության մեջ Սարոն նշում է, որ այն օրը, երբ իմացավ, որ դուրս է եկել «Նոր ալիքի» եզրափակիչ, դարձել է կյանքի ամենաերջանիկներից մեկը՝ իր երազանքը իրականություն է դարձել, դա իրեն վստահություն է տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







