81 տարեկանում մահացել է բրիտանական The Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը։ Այս մասին հայտնել է երաժիշտի պաշտոնական ներկայացուցիչը. հաղորդում է BBC News-ը:
«Մեծ վշտով հայտնում ենք մեր սիրելի Չարլի Ուոթսի մահվան մասին», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նա մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ իր ընտանիքի շրջապատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







