«Արևադարձ»
Սա երիտասարդ զույգի պատմություն է, ով ընկերների հետ մեկնել է հանգստի շվեդական գյուղում ամառային Արևադարձին նվիրված փառատոնի կապակցությամբ: Բայց նրանք տեղյակ չեն, որ հնագույն հեթանոսական արյունոտ ծեսերի ավանդույթները պաշտամունքի առարկա են առաջին հայացքից բարեկիրթ թվացող այդ ավանում։
«Առյուծ արքա»
ֆիլմը դասվում է Disney-ի նոր նախագծերի շարքին ՝ դասական մուլտֆիլմերի վերաէկրանավորում ։ Այս անգամ ֆիլմի հիմք է վերցվել 1994 թ ստուդիայի համանուն մուլտֆիլմը ՝ առյուծ Սիմբայի պատմությունը, որը կորցրել է հորը և մեկ տարի անց վերադառնում է տուն, որպեսզի վերադարձնի իր գահը։
«Մակաբույծներ»
Աշխարհի մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Պոն Ջուն-հոյի նոր ֆիլմը իրենից ներկայացնում է փոխաբերությունների մի ամողջ կծիկ, որտեղ պատկերված է «վերևների» ճիչը և «ներքևների» մղձավանջը։ Հեգնելով երկրում առկա քաղաքական իրավիճակը՝ Պոն Ջուն-հոն պատկերում է հասարակարգի իիրական սարսափը, ինչը թաքնված է այդ բոլոր զավեշտական իրավիճակների, փիլիսոփայական մտորումների, արտաքին փայլի և ներքին կեղտի հետևում։ Եվ հենց հակասությունների նման կծիկն է թույլ տալիս «մակաբույծները» անվանել տարվա լավագույն ֆիլմի հավակնորդ։
«Սարդ Մարդը»
Ֆիլմը Փիթեր Փարքերի պատմության ֆիլմաշարի մի մասն է կազմում։ Աշխարհը նոր է ուշքի եկել հնգամյա ավերումից հետո, սակայն կրկին իր բնականոն հուն վերադարձած կյանքը էականորեն տարբերվում է մինչ ավերությունները գոյություն ունեցող աշխարհից։
Այս փոխված աշխարհում Պարկերը շարունակում է սուպերհերոս լինել, ինչը այլևս այդքան էլ հեշտ չէ, քանի որ նա այլևս զրկված է իր խորհրդատուից և իրեն արժանի փոխարինող չի համարում Երկաթե մարդուն։
«Աննա»
Աննայի պատմությունը, որի անզուգական գեղեցկությունը թաքցնում է աշխարհի ամենավտանգավոր վարձու մարդասպանի զարմանալի ուժն ու մահացու տաղանդը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







