Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Եվպատորիայում հայկական եկեցեղու շենքը փոխանցվել է հավատացյալներին

Եվպատորիայում հայկական եկեցեղու շենքը փոխանցվել է հավատացյալներին

Եվպատորիայում «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը անժամկետ անհատույց օգտագործման են հանձնվել պատմական շենքեր, որոնք ավելի վաղ օպերատիվ կառավարման իրավունքով պատկանում էին «Եվպատորիայի ծերերի տուն ինտերնատին»:

Որոշումն ընդունվել է Ղրիմի Հանրապետության նախարարական խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որը քննում է կրոնական կազմակերպություններին ունեցվածքի փոխանցման հարցերը:

Նախկին եկեցեղական շինությունների և հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի ճակատագիրը քննարկվում էր 2014 թվականից, երբ Ղրիմը վերադարձվել էր Ռուսաստանին:

Այդ ժամանակ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի վեհապետ Եզրասը, թերակղզի այցելելով, Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովի հետ պայմանավորվել էր անշարժ գույքի վերադարձի մասին:

Սակայն մինչ որոշումը կյանքի կոչելը 5 տարի էր պահանջվել: Այժմ եկեղեցու, եկեղեցական դպրոցի շենքը եւ վանահոր տունը փոխանցվել են հայկական եկեղեցուն անհատույց օգտագործման 100 տարվա ժամկետով:

«Սա վաղուց սպասված որոշում էր, քանի որ կատարվել է կրոնական ունեցվածքի վերադարձի մասին դաշնային օերնսդրության պահանջը, — ունեցվածքի փոխանցումը ՌԳ-ին մեկնաբանել է «Սուրբ Նիկողայոս եկեղեցու» վանահայր Անանիան (Բաբայան):

«Այժմ բոլոր իրավաբանական հարցերի լուծումից հետո մեզ փոխանցված շենքերը պետք է կարգի բերվեն: Այժմ այդտեղ չկա ջուր և լույս, իսկ եկեղեցական դպրոցի կեսը վերանորոգված չէ: Ուզում ենք, որ այստեղ հնարավորինս շուտ աշխատի մշակութային լուսավորչական կենտրոնը, քանի որ հիմա մեր 25 երեխաները ստիպված են սովորել քաղաքի տարբեր դպրոցներում»:

Վանահոր խոսքով՝ կրոնական համայնքը մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ծերերի ինտերնատի հետ եւ եկեղեցու դռները միշտ բաց կլինեն նրա պացիենտների համար:

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է XIX դարի 30-40-ական թվականներին հին փայտե վանքի տեղում:

Հիշեցնենք, որ Խորհրդային իշխանության ժամանակ այն փակվել էր, իսկ նրա գմբեթները, զանգակատունը և շքամուտքը ավերվել էին: Մեծ Հայրենական պատերազմից հետո վանքը որպես պահեստ էր օգտագործվում, իսկ հետո փոխանցվել էր ծերերի ինտերնտաին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+