Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Բելառուսում

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Բելառուսում

Հուլիսի 18-ին, Մինսկի Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում և Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացավ «Պատիվ ունենք ներկայացնելու՝ Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԲՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Կարչևսկայան։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր դերակատարություն ունեն երկու ազգերի մշակութային փոխչաճանաչելիության և երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացման գործում
Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե Հայաստանում, թե արտերկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվող հոբելյանը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ Թումանյանի՝ մի քանի տասնյակ լեզուներով թարգմանված ստեղծագործությունները խարսխված են համամարդկային արժեքների վրա և արդիական են առ այսօր։

Հովհաննես Թումանյանի գրական ու մշակութային ժառանգությանն, հասարակական-քաղաքական գործունեությանն ու անցած ուղուն իրենց ելույթներում անդրադարձան Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի տնօրեն Ելենա Լյաշկովիչը, Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, Բելառուս-Հայաստան միության նախագահ և «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն, լրագրող Նաում Գալպերովիչը։
Ցուցահանդեսի հյուրերին՝ Երևանից բերված երեք տասնյակից ավելի ցուցադրական նմուշների շնորհանդեսի շրջանակներում, ներկայացրեցին Ամենայն Հայոց բանաստեղծի մշակութային, լուսավորչական ու հասարակական գործունեությանն առնչվող նյութեր։
Միջոցառումն ուղեկցվեց «Էրեբունի» ազգային պարային համույթի մենակատար Հռիփսիմե Գևորգյանի ելույթով։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․ օգոստոսի 17-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+