Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

Ուշագրավ բացահայտում. հնագետները Հռոմում հայտնաբերել են արձանի գլուխ, որը շատ նման է հայկական աստվածուհի Անահիտին

Ուշագրավ բացահայտում. հնագետները Հռոմում հայտնաբերել են արձանի գլուխ, որը շատ նման է հայկական աստվածուհի Անահիտին

Նոր գտածոն զարմացրել է հնագետներին, որոնք պեղումներ էին կատարում Հռոմի կենտոնում. այս մասին հայտնում է իտալական ANSA տեղեկատվական ծառայությունը։ Պեղումներ անցկացնում էր Հռոմի հնագիտական կառույցը (Մշակութային օբյեկտների կապիտոլիական ղեկավարում), որը գտնվում է Տրայանոսի հրապարակից և դրա հայտնի աշտարակից ոչ հեռու։

Այստեղ հայտնաբերվել է կայսրության ժամանակաշրջանի մարմարե սպիտակ արձանի գլուխ։ Թե որ դարին է այն պատկանում, դեռ հստակեցված չէ։ Հնագետներին մեկ այլ բան է ապշեցրել. արձանի գլուխը կատարելապես պահպանվել է։

Հնագետները, դատելով արտաքին նշաններից, կարծում են, որ արձանը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել աստվածուհու։ Սակայն թե որ աստվածուհուն, կրկին դեռ պարզ չէ։ Սակայն արտաքնապես «հռոմեացի կինը» շատ նման է իր «քույր» Անահիտին։

Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը։ Նրա պաշտամունքի մասին հիշատակում է հին հռոմեացի աշխարհագրահետ Ստրաբոնը՝ նշելով, որ հայերը երկրպագում են նույն աստվածներին, ինչ հույները։ Անահիտի երկրպագությունը ծաղկում է ապրել նաև մեր թվարկությունում՝ Արշակունիների տոհմի կառավարման օրոք։

Անահիտի գտնված գրեթե բոլոր արձանները պատրաստված են եղել հելլենիստական ոճով, ինչն էլ առիթ է տալիս ենթադրելու, որ դրանք պատրաստել են հույն վարպետները կամ նրանց աշակերտները

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+