Ֆրիդրիխ Սողոյանը եղել է ակնառու ժամանակակից քանդակագործ, ով հարստացրել է ԽՍՀՄ, Հայաստանի, Ռուսաստանի, և ՈՒկրաինայի արվեստը բազում առաջնակարգ ստեղծագործություններով ՝ մանր ձևերից մինչև մոնումենտալ կոմպոզիցիաներ, որոնք տեղադրված են ԽՍՀՄ շատ քաղաքներում և հետխորհրդային հանրապետություններում:
Նրա գործերի ընդհանուր թիվը կազմում է մի քանի հարյուր:
Քանդակագործի աշխատանքների մեջ ուրույն տեղ են գրավում «Միասնական խաչ» հուշարձանը (Մոսկվա , Երևան) , որը հայ և ռուս ժողովուրդների միջև ընկերության յուրօրինակ խորհրդանիշ է, «Կուժերով աղջիկը» հուշարձանը ( Արենի , Հայաստան), որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված համագյուղացիներին , «Հին Հայաստանի մաթեմատիկոսները» բոլոր հայերի կաթողիկոս Վազգեն Ա-ին նվիրված հուշարձանը ( Երևան) , «Վերածնունդ» հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված հուշարձանը (Գյումրի), «Անմեղ զոհերին, գթառատ սրտերին» հուշարձանը (Գյումրի), «Հայրենիքի երգը» դուդուկի հուշարձանը (Մոսկվա) , «Մայր Երկիր» հուշարձանը (Վաշինգտոն)…
Սողոյանը նաև «Դնեպրի մարտերի հերոսները» ( Կիև) բազմաֆիգուր կոմպոզիցիայի հեղինակն է, ստեղծել է հուշարձաններ և քանդակներ «Տանկային դեսանտ » ( Բելգորոդի մարզ), «Սիրահարները» (Հանտի-Մանսիսկ), «Մայրություն» (Մոսկվա) «Աստվածամայրը Քրիստոսի կերպարանքով» ( Մոսկվա), «Նեստոր տարեգիրը » (Կիև) , ինչպես նաև 1945-1953 թթ. Մոսկվայում կատարված քաղաքական ճնշումների զոհերին նվիրված հուշարձանը և այլն :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







