13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ստորգետնյա լեռան մեջ։ Եկեղեցու տարածքում կարելի է գտնել 8-րդ դարի խաչքարերի մասնիկներ։
Եկեղեցին նախկինում կրել է Սուրբ Սարգիս անունը, սակայն ժամանակի ընթացքում վերանվանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու: Ընդգրկված է Եղեգնաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Սուրբ Աստվածածնի եկեղեցին Վայոց ձորցիների հպարտությունն է: Վերջիններիս խոսքերով, Աստծո այս տաճարը առանձնահատուկ է, թեկուզ այն պատճառով, որ այն կառուցվել է ժայռի ներսում: Այն նրան հաղորդում է միստիկ աուրա:
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286 թ.: Դժբախտաբար, այս եկեղեցին այժմ չի գործում, բայց տեղացիները գնում և իրենց աղոթքն են ուղղում առ Աստված : Յուրաքանչյուր ոք կարող է այցելել այս եկեղեցին, օրինակ ՝ ոտքով կամ ձիով: Ճանապարհն անցանելի է նաև ավտոմեքենաների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







