Գյումրիի գալվանոմետրերի նախկին գործարանում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնան գործընթացը մեկնարկել է: Որմնանկարները հանվել են կիսավեր շենքից և այժմ վերականգնվում են: Գալվանոմետրերի նախկին գործարանում գտնվող որմնանկարերը տեղումների հետևանքով սկսել էին պոկվել ու թափվել: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն ոչնչացել էր, իսկ «Գիշեր»-ը համեմատաբար ավելի լավ էր պահպանվել:
Որմնանկարների փրկության և վերականգմնան համար «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը դրամահավաք էր հայտարարել: Արձագանքողներ եղել են, բարերար է գտնվել, որն էլ ֆինանսավորել է որմնանկարների՝ պատից անջատման և վերականգնման ծրագիրը:
Որմնանկարները վերականգնում է իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինին: Իտալացի մասնագետը վերականգնել է Մինասի 10-ը որմնանկար։ «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները, նախորդ 10-ի համեմատ, գնտվում են շատ վատ վիճակում։ Նա նաև վերականգնել է Հակոբ Հակոբյանի և Ռաֆայել Աթոյանի հեղինակած որմնանկարները։
«Գիշեր» և «Ցերեկ»-ը գալվանոմետրերի նախկին գործարանի պատերին քայքայվում էին: Այն, ինչ որմնանկարներից մնացել է իտալական տեխնոլոգիայով պատից հանվել է: Այս տեխնոլոգիան կիրառվել է Մինասի նախկին որմնանկարների վերականգնման ժամանակ։
«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Մինասը պատկերել է 1974 թ․։ Ավելի քան 30 տարի լքված շենքում մնալով՝ տեղումների հետևանով որմնանկարները զգալիորեն քայքայվել են և ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ: Ամրացման և նկարչական վերականգնման ենթակա է միայն «Գիշեր» որմնանկարը, թեև «Ցերեկ»-ի համար էլ լուծում գտել են:
Վերականգնելուց հետո «Ցերեկ» որմնանկարը կտեղափոխվի Ջաջուռի թանգարան և այնտեղ կցուցադրիվի։
«Գիշեր» որմնանկարը, ամբողջությամբ վերականգնելուց հետո, ի պահ է տրվելու ֆինանսավորվող կազմակերպություններից մեկին:
Նշենք, որ «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման աշխատանքները կտևեն մեկուկես ամիս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







