Այսօր կխոսենք մեծանուն արտիստ՝ Գուրգեն Ջանիբեկյանի, նրա աշխատությունների, կերտած դերերի և ֆիլմերի մասին։
Գուրգեն Ջանիբեկյանը 1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան։
1940-1949 թթ. եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը։ 1947-1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։
Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր։
Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի)։ Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների։
Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր, որոնցից են՝ «Կարո»՝ Ամիրյանի դերում, «Զանգեզուր»՝ Սաքոյի դերում, «Սիրտը երգում է»՝ Գործարանի տնօրենի դերում և մի շարք այլ ֆիլմերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







