Ստամբուլում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի ոստիկանության կողմից։
Մանդրադրամների շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։
Ստամբուլի ոստիկանությունն օպերացիան իրականացրել է քաղաքի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Ձերբակալվել է 5 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







