Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Այսօր հայկական ազգային ինքության կամ Նավասարդի տոնն է

Օգոստոսի 11-ը Հայաստանում խորհրդարանի որոշմամբ նշվում է որպես հայկական ազգային ինքնության (Նավասարդի) տոն։ Նշենք, որ խորհրդարանում այս տոնի առնչությամբ օրենսդրական նախագիծը ներկայացվել է ՀՅԴ խմբակցության կողմից։

Այս օրը պատմության մեջ հիշատակվում է որպես հայերի նախահոր՝ Հայկի թշնամու՝ Բելի դեմ տարած հաղթանակի օր։ Պատմագրության համաձայն՝ Քրիստոսի ծննդից առաջ՝ 2492թ այս օրը, հայերի նախահայր Հայկը, հաղթելով Բելին, սկիզբ է դրել հայ ժողովրդի անկախ գոյությանը։

Ավանդությունը պատմում է, որ Հայկ նախահայրը մենամարտում խոցել է Ասորան Տիրան Բելին՝ ջարդել է նրա զորքերը, ինչը հիմք է դրել հայկական պետականության ձևավորման։ Ինչից հետո, հին տոմարով ընդունվել է, որպես տարեսկիզբ՝ Նավասարդ, որը տոնվել է որպես հայկական Նոր տարի։
Օգոստոսի 11-ը տոնվել է մեծ շուքով՝ տոնակատարությունները տևել են մի քանի օր։
Սակայն հետաքրքիրն այն է, որ տոնակատարության ընթացքում և՛ սնունդը, և՛ խմիչքների օգտագործումը չափավոր բնույթ են կրել։
Հայկական սեղանի զարդն այս օրերին կլոր հատիկովոր ցորենից պատրաստված հացն է եղել, ինչը ի դեպ աճել է միայն Հայաստանում։
Ընդ որում՝ այն տոնական սեղանի անբաժան մասնիկ է եղել, ինչն իր մեջ կրել է նաև մեծ խորհուրդ․ բանն այն է, որ այդ կերպ հայերը խնդրել են հեթանոսական աստվածներից բարօրություն և բերրիություն՝ հաջորդող տարում։ Հավանաբար հենց այստեղից է գալիս հին հայկական ասույթը, որ Նավասարդին չի կարելի պարտքով հաց վերցնել։

Տոնակատարության ավանդույթային մաս է կազմել նաև խնկածաղիկը, այն ժամանակներում ամենահայտնի համեմունքներից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ այս ծաղիկը հայերի ազգային միասնության խորհրդանիշն էր։ Խնկածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի ՝ հայրենիքի սրտի հետ (քանի որ այս բույսը մեծամասամբ աճում էր Արարատի մերձակա շրջաններում)։
«Նավասարդն առանց գինի կգա, բայց առանց խնածաղիկ՝ ոչ»,- ասում էին հնում։
Հայկական ամեն մի տոն ունի իր պատմությունը, որը հասնում է Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ, ինչը, սակայն, մինչ այժմ իր խոր արմատներն ունի հայ ազգի և Հայաստանի սրտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+