Կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:
1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում:
Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում` «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985թ.), (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն:
Նա նկարահանվել է նաև բազմաթիվ հեռուստաբեմադրություններում: Դերասանը հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, մի քանի տեսաձայնասկավառակներ: Մահացել է 2013 թվականի օգոստոսին Երևանում:
Ժողովուրդն առանձնակի սիրով է վերաբերել իր դերասանին. Նա Երևանի պատվավոր քաղաքացի է, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







